RO BB HB FB AI UAI. վերծանում ենք հյուրանոցներում սնման տեսակները

Հաճախ համար ամրագրելիս  զբոսաշրջիկները հանդիպում են անհասկանալի հապավումների և զարմանում, թե ինչ է նշանակում  RO, BB, HB, BF, AI, UAI։ Ամեն ինչ պարզ է․ դրանք պարզապես հյուրանոցում սնվելու տեսակների հապավումներն են, որոնց վերծանմանը առաջարկում ենք ծանոթանալ ստորև։

Սնման տեսակ RO (room only), RR (room rate), OB (Only Bed), AO (Accommodation Only)-հյուրանոցում այս հապավումները նշանակում են բնակվել այնտեղ առանց սնունդի։ Առավել հաճախ հանդիպում է հենց RO-ն։

Սնման տեսակ BB (bed breakfast)-նշանակում է «մահճակալ և նախաճաշ», այսինքն՝ ВВ համակարգով հյուրանոցում մնալու դեպքում տրամադրվում է մահճակալով համար և նախաճաշ։ Այն, որպես կանոն, լինում է «շվեդական սեղանի» տեսքով, իսկ ուտեստների առատությունը կախված է հյուրանոցի մակարդակից և երկրից։ Օրինակ՝ կենտրոնական Եվրոպայի  BB համակարգով հյուրանոցի նախաճաշը զգալիորեն զիջում է Հունաստանի կամ ԱՄԷ-ի  BB-ի նախաճաշին։

Սնման տեսակ HB (half board)-նշանակում է «կիսապանսիոն»՝ նախաճաշ և ընթրիք։ Որոշ թանկարժեք հյուրանոցներում նախաճաշին կարող է առաջարկվել նաև շամպայն։ Որպես կանոն, սնունդը մատուցվում է  «շվեդական սեղան» համակարգով։ HB համակարգում ոչ ալկոհոլային խմիչքները անվճար են, ընդունվում են ալկոհոլային խմիչքների վճարովի պատվեր՝ տեղում կամ համարում վճարելու պայմանով։

Սնման տեսակ HB+ (half board plus)-այն նույնպես կիսապանսիոնի նման է, բայց ընդգրկում է որոշ անվճար ալկոհոլային խմիչքներ, որպես կանոն՝ տեղական արտադրության։

Սնման տեսակ  FB (full board), կամ  «ամբողջական պանսիոն»։ Այն ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք, որպես կանոն, շվեդական սեղանի տեսքով։ FB համակարգը չի նախատեսում անվճար ալկոհոլային խմիչքներ, բացառությամբ՝ նախաճաշի շամպայնի որոշ թանկարժեք հյուրանոցներում։ FB սնման համակարգի դեպքում ալկոհոլային խմիչքներ կարելի է պատվիրել ընթրիքին հավելյալ վճարի դիմաց։

FB+ (full board plus) —նման է FB-ին, բայց  FB+-ը նախատեսում է որոշ անվճար ալկոհոլային խմիչքներ, որպես կանոն՝ տեղական արտադրության։

Սնման տեսակ  AI (all inclusive) «ամեն ինչ ներառյալ»- անսահմանափակ բազմանգամյա սնունդ։ Կախված հյուրանոցի մակարդակից՝  AI-ը կարող է լինել ինչպես երեքանգամյա սնունդ, այնպես էլ՝ բազմանգամյա՝ ռեստորաններ, խորոված, գրիլ, գիշերային բարեր և այլն։ Տեղական արտադրության և արտասահմանյան ալկոհոլային խմիչքներ։ Արտասահմանյան սպիրտային խմիչքներն ու կոկտեյլները AI համակարգում անվճար լինում են միայն թանկարժեք հյուրանոցներում, իսկ ավելի հասարակ հյուրանոցներում դրանք մատուցվում են հավելյալ վճարի դիմաց։

Սնման տեսակ AIP (all inclusive premium) «ամեն ինչ ներառյալ պրեմիում» — հանդիպում է  հազվադեպ։ Այն նման է  AI-ին, բայց նախատեսում է սպիրտային խմիչքների  լայն տեսականի։

Սնման տեսակ UAI (ultra all inclusive, UALL)-«ուլտրա ամեն ինչ ներառյալ» —բազմանգամյա սնունդ ամբողջ օրվա ընթացքում՝ ըստ ցանկության, աշխարհի տարբեր խոհանոցների ռեստորաններում, գրիլ բարերում, գիշերային ակումբներում և այլուր, պաղպաղակ և քաղցրավենիքներ։ UAI-ն նախատեսում է անվճար տեղական արտադրության և արտասահմանյան ալկոհոլային խմիչքներ։

Ի՞նչ է շվեդական սեղանը։ Travelnews.am-ը կհուշի։ Շվեդական սեղանը ինքնասպասարկման տեսակ է, որի ժամանակ սրահում գտնվում են մի քանի մեծ սեղան կամ տաղավար, որոնց վրա տեղադրված են տարբեր տեսակի ուտեստներ՝ աղցաններ, խորտիկներ, ձուկ, միս, աղանդեր և մրգեր։ Սեղաններին մոտենալով՝ պետք է ընտրել ուտեստներ, որոնք դուր են գալիս և դնել ափսեի մեջ։

Թանկարժեք հյուրանոցներում լինում են Ա լյա Քարտ (A-lacarte) ռեստորաններ, որոնք լինում են թեմատիկ և առանձնանում աշխարհի խոհանոցներով։ Այստեղ ամեն ինչ սովորական ռեստորանների պես է․ ընտրում եք ուտեստը ճաշացանկից և մատուցողը բերում է  այն ձեզ։
Կախված հյուրանոցում սնունդի տեսակից՝ «Ա լյա Քարտ» ռեստորանները կարող են լինել ինչպես վճարովի, այնպես էլ անվճար։ Եթե  «Ա լյա Քարտ» ռեստորանը վճարովի է լինում (ինչը հազվադեպ է լինում AI կամ UAI համակարգերի դեպքում), իսկ ձեզ մոտ վճարովի  HB կամ FB համակարգ է, կարող եք ընթրել նման ռեստորանում զեղչով։ Կարևոր է հիշել, որ նման ռեստորանում կարելի է ընթրել միայն նախնական գրանցման դեպքում, ընդ որում՝ եթե ռեստորանը լավն է, ապա դա պետք է անել այցելությունից մի քանի օր առաջ։

You might also like