Popok 2012 – հոկտեմբերի 25-27-ին

«Պոպոք» գովազդի միջազգային փառատոնն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 25-ից 27-ը Երևանում: Ինչպես PanArmenian.Net-ին հայտնել է փառատոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ամիրյանը, այս տարի փառատոնի 6 հիմնական անվանակարգերին («Հեռուստա- և վիդեոգովազդ», «Տպագիր և արտաքին գովազդ», «Թվային և նոր գովազդակիրներ», «Ռադիոգովազդ», «Մարքեթինգային արշավ», «Գրաֆիկական դիզայն») ավելացել է «Գիրք» անվանակարգը: Այդ անվանակարգը սահմանվել է Երևանի` 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առիթով` ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ:

Popok 2012 Advertising Festival in Yerevan, Armenia

Նշվել է, որ մասնակցության հայտեր են ներկայացվել 15 տարբեր պետություններից, որոնց մեջ են ինչպես հյուրեր, այնպես էլ մասնակիցներ և, իհարկե, ժյուրին:

«Այս անգամ ևս, ինչպես և նախորդ տարիներին, Ուկրաինան ամենաակտիվն է», – նշել է Ամիրյանը, հավելելով, որ բացման արարողությունը կհաջորդի կլոր սեղան` «Մեծ քաղաքների գովազը` գովազդը մեծ քաղաքներում» թեմայով:

«Պոպոք» գովազդի միջազգային փառատոնի շրջանակում այս տարի Հայ-Ռուս (Սլավոնական) համալսարանում վարպետության դասեր կանցկացնեն հյուրեր Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Հոլանդիայից և Գերմանիայից: Այս տարի փառատոնը կանցկացվի 3-րդ անգամ: | Աղբյուրը՝ PanArmenian.net