Առանց մաքսազերծման օնլայն գնումների շեմը Հայաստանում կնվազի մինչև 200 Եվրո

Առանց մաքսազերծման օնլայն գնումների նվազումն աստիճանաբար է լինելու․ 2019թ-ից ամսական շեմը ԵՏՄ երկրներում, այդ թվում Հայաստանում, կլինի 500 եվրո

ԵՏՄ երկրները փետրվարի 2-ին համաձայնեցրել են անմաքս օնլայն առևտրի շեմերը: Համապատասխան որոշումն ընդունվել է: Այդ մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Առանց մաքսազերծման օնլայն գնումների նվազումն աստիճանաբար է լինելու․ 2019թ-ից ամսական շեմը ԵՏՄ երկրներում, այդ թվում Հայաստանում, կլինի 500 եվրո, իսկ 2020-ից կնվազի մինչև 200 եվրո:

«Մենք պայմանավորվել ենք, որ այդ մակարդակը միասնական է լինելու, հակառակ դեպքում շուկան կհատվածայնացվի: Որոշումը կայացվել է, այն արդեն արտացոլվել է ԵՏՄ ակտերում», – ասել է Մեդվեդևը, գրում է «Ինտերֆաքսը»:

«Մինչև ընթացիկ տարվա ավարտն առցանց առևտրի շրջանակում ներկրված մաքսազերծ ապրանքի շեմը կազմում է 1000 եվրո, 2019-ի հունվարի 1-ից՝ 500 եվրո, իսկ 2020-ի հունվարի 1-ից՝ 200 եվրո»,-ասել է ՌԴ վարչապետը:

Այժմ մաքսազերծ ապրանքի ներմուծման շեմերը ԵՏՄ տարբեր երկրներում տարբեր են՝ ՀՀ-ում 200.000 դրամ, Բելառուսում՝ 22 եվրո, Ղազախստանում՝ 1000 եվրո, Ղրղզստանում 1000 դոլար:

Source Panarmenian.net
You might also like