Հռոմի փողոցներից կանհետանան կանանց պատկերով գովազդային վահանակները

Հռոմում ուժի մեջ է մտել սեքսիստական բնույթի վահանակների արգելքը։  Հռոմի փողոցներից կանհետանան գովազդային վահանակները, որոնց վրա կցուցադրվեն մերկ կամ կիսամերկ կանանց մարմիններ։ Գոզազդների այդ տեսակները ճանաչվել են սեքսիստական և արգելվել քաղաքի իշխանությունների կողմից՝ Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինի լիարժեք աջակցությամբ։

On the streets of Rome disappear billboards depicting womenԼաուրա Բոլդրինին նաև նշել է, որ սա իսկական բեկում է Իտալիայում կանանց իրավունքների ապահովման հարցում։ Ինչպես հայտնի է՝ նեգլիժեն օգտագործվում է ոչ միայն կանացի ներքնազգեստի, այլև՝ ակնոցի, ջինսերի և նույնիսկ պահածոյացված լոլիկների  գովազդի ժամանակ։ Իշխանությունները որոշել են պայքարել այդ երևույթի դեմ։ Արգելվել են բոլոր վահանակները և պաստառները, որոնք չեն համապատասխանում  կանանց հանդեպ հարգանքի սկզբունքներին։

You might also like