Կրուիզներում կարգելվի ծխելը

Շատ կրուիզային ընկերություններ սահմանափակումներ են մտցրել ծխողների համար: 2011 թվականի դեկտեմբերից և Princess Cruises ընկերությունների կրուիզների ուղևորներին նավախցիկում կարգելվի ծխել: Carnival ընկերության նավերի պատշգամբներում ծխելը կթույլատրվի, բայց Princess ընկերության նավերում այն կարգելվի ամբողջովին: Carnival կորպորացիային պատկանող երկու նավերում այս նորարարությունը որոշվել է ուղևորների միջև անցկացրած հարցման արդյունքերից ելնելով. Carnival-ի հյուրերի գրեթե 90%-ը չծխողներ են:

Ծխելը կարգելվի նաև հասարակական վայրերում: Սկսած դեկտեմբերի 1-ից ուղևորներին կթույլատրվի ծխել միայն հատուկ նշանակված վայրերում` հյուրասրահում, պարահրապարակում, խաղասրահում, բարերում և ջազային ակումբներում: Նույնիսկ տախտակամածում տուրիստներին կթույլատրեն ծխել միայն հատուկ նշված վայրերում: Ինչ վերաբերվում է մյուս նավային ընկերություններին, ապա նրանք միանշանակ որոշում չունեն:

Կրուիզներում կարգելվի  ծխելը
Կրուիզներում կարգելվի ծխելը

Կրուիզային ճանապարհորդությունների շուկայի գերմանական լիդեր Aida ընկերության հյուրերին դեռևս անցած աշնանից թույլատրվում է ծխել միայն դիսկոտեկում, պատշգամբում, բարերում և տախտակամածի հատուկ նշված հատվածներում: «Նավախցիկում ծխելը արգելված է վաղուց», – նշում է ընկերության ներկայացուցիչ Մարկուս Վոսմանը: Բրիտանական Cunard և նորվեգական Seabourn ընկերություններում, ընդհակառակը, ուղևորը կարող է հանգիստ ծխել իր նավախցում: Թեև կա դա դադարեցնելու` գլխավոր կոնցերնի հրամանը: նավախցում ծխել թույլատրվում է նաև իտալական Costa ընկերության ուղևորներին, սակայն այդ իրավիճակը, համաձայն իտալական օրենքների, երկար շարունակվել չի կարող:

You might also like