Նոր կյանք ինքնաթիռների հին պատյաններին

Բրիտանացի դիզայներներ Բեն և Հարրի Թակերները ներկայացրել են նոր  Plane ապրանքանիշի հայեցակարգը, որի ներքո կվաճառվեն լյուքսային պայուսակներ՝ պատրաստված ինքնաթիռային նստատեղերի պատյաններից։

CnHfQUFUcAEYZlK
Իրենց նախագծի իրականացման համար մոդելյորները օգտագործել են նստատեղերի շահագործումից դուրս եկած կտորները։ Նրանք ընտրել են լավագույն նմուշները, իսկ կտորը քիմմաքրման է ենթարկվել։ Դեբյուտային շարքում տեղ են գտել պայուսակներ, ուսապարկեր, ինչպես նաև՝ հեռախոսների և նոութբուքերի աքսեսուարներ։

Թակերների խոսքով՝ այն կտորները, որոնցից դրանք պատրաստված են, եղել են ինքնաթիռների նստատեղերի պատյաններ, որոնք եղել են 62 երկրներում և անցել հարյուր հազարավոր կիլոմետրեր։ Այս հավաքածուի իրերի արժեքը տատանվում է  30-ից 250 դոլարի սահմանում։

plane-upcycled-luxury-accessories-07-818x545

You might also like