Ryanair-ի նոր էրոտիկ օրացույցը արդեն վաճառքում է

Իռլանդական Ryanair ավիաընկերությունը թողարկել է օրացույց, որի մոդելները լողազգեստով բորտուղեկցորդուհիններն են: Բացառություն չէ նաև 2014 թվականը, ընդ որում՝ ղեկավարության կարծիքով ներկայիս հրատարկությունը յուրահատուկ է:

RyanAir 2014

13 բորտուղեկցորդուհիները օրացույցի համար նկարվել են հունական Կրետե կղզու Հանյա ավանում. հայտնում է Euromag-ը: Օրացույցը արդեն կարելի է ձեռք բերել ինքնաթիռում 10 եվրոյով կամ 10 ֆունտ ստեռլինգով: Օրացույցը թողարկվել է ոչ այնքան գովազդի համար, քան բարեգործական նպատակներով:

Ryanair Calendar

Այս տարի ավիափոխադրողը իր առջև հարց է դրել օրացույցի միջոցով հավաքել ավելի քան 100 000 եվրո անգլիական Teenage Cancer Trust ասոցացիայի համար, որը օգնում է քաղցկեղով հիվանդ 13-24 տարեկան երիտասարդներին: Առաջին անգամ օրացույցի ակցիան կիրառվել է 2008 թվականին, և մինչև այժմ ավիաընկերությունը դրա միջոցով 600 հազար եվրոյի բարեգործություն էարել:

You might also like