Լոս Անջելեսում ձերբակալել են զբոսաշրջիկի, ով բարձրացել է Hollywood նշանի վրա

Պրանկերը, ով հայտնի է  YouTube վիդեոհոստինգում իր բազմաթիվ խաղարկումների և հնարքների մասին տեսանյութերով, ձերբակալվել է իր հերթական գաղափարն իրագործելիս։ Տղան բարձրացել է Հոլիվուդյան բլուրների հայտնի նշանի վրա, ինչի համար էլ պատժվել է։

1464258478592
Վիտալիյ Զդորովեցկին, ով ռուսական ծագմամբ հայտնի ամերիկյան պրանկեր է, հասել է D տառին՝ ձեռքին պահելով «Ես վերադարձել եմ»  (“I”m back”) գրությունը։ Այս արարքի նպատական է եղել գրավել հանրության և ինտերնետ օգտատերերի ուշադրությունը երիտասարդի նոր նախագծին՝ «Ի ծնե կատակասերները» ֆիլմին։

Դեպքի վայր ժամանած ոստիանությունը շտապել է ձերբակալել օրինախախտին։ Զդորովեցկիի պատժի հստակ չափը դեռևս հայտնի չէ։

You might also like