Բազմոց-տրանսֆորմեր. բազմաֆունկցիոնալ կահույք՝ հանգստի համար

Հանրահայտ ինդուստրիալ դիզայներ Դենիս Գիդենը (Denis Guidone) ISaloni 2012 ցուցադրության համար պատրաստել է Disfatto անվանումով փափուկ կահույքի հավաքածու:

Այն բաղկացած է բազմոցից, բազկաթոռներից՝ հագեցած բազմաֆունկցիոնալ մեծ վերմակով, որը ապահովում է մաքսիմալ հարմարավետություն և ջերմություն:

Զուր չէ կահույքի հեղինակը այն անվանել Disfatto. այս տերմինը կարելի է թարգմանել նաև «փոփոխվող»: Ընդ որում, փոփոխվել կարող է ոչ միայն վերմակի ֆորման, այլ նրա գույնը, ընդհանուր տեսքը և կահույքի դիզայնը:

Կարմիր-սև, սև-կանաչ, վառ կոնտրաստային գույները բավականին ոճային և ժամանակակից տեսք ունեն, այդ պատճառով այսպիսի կահույքը կարելի է կիրառել ինչպես քաղաքային բնակարանում, այնպես էլ ամառանոցում, հյուրանոցի սպասասրահում, ժամանցային կենտրոններում և այլն:

You might also like