«Տիտանիկի» վերջին ընթրիքի մենյուն վաճառվել է $120.000-ով

1912թ. խորտակված «Տիտանիկ» նավի ընթրիքի ճաշացանկը, որի վրա գրված է «1912թ. ապրիլի 4», բրիտանական Ուոլթշիր կոմսությունում աճուրդով վաճառվել է 76 հազար ֆունտ ստեռլինգով: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը` հիմնվելով Henry Aldridge & Son աճուրդի տան տեղեկության վրա:

Ճաշացանկում կա մոտ 40 ուտեստի անուն: Գնորդի անունը չի հրապարակվել:

Հայտնի է, որ ճաշացանկը գտնվել է Սան Ֆրանցիսկոյից բանկիր Վաշինգտոն Դոդջի (Washington Dodge) սեղանին, ով կնոջ և որդու հետ մեկնում էր ԱՄՆ: Տիկին Դոդջը վերցրել է ճաշացանկը և դրել պայուսակի մեջ: Նա որդու հետ փրկվել է, իսկ ճաշացանկը այս ամբողջ տարիների ընթացքում պահվել է նրանց տանը:

Աճուրդի ժամանակ 59.000 ֆունտ ստեռլինգով (մոտ 94 հազար ԱՄՆ դոլար) վաճառվել են նաև բանալիները, որոնցով բացվել են փրկարարական նավակների պահոցների դռները:

Henry Aldridge & Son աճուրդի տունը «Տիտանիկ» պատմական նավի հետ կապված պարբերաբար աճուրդներ է կազմակերպում Անգլիայի Ուոլթշիր կոմսությունում:

You might also like