Սաուդյան Արաբիայում կանանց կթույլատրեն բիկինի կրել

Սաուդյան Արաբիայի ուլտրա-պահպանողական թագավորությունը հայտարարել է Կարմիր ծովում շքեղ հանգստավայրի կառուցման մասին, որտեղ կանանց կթույլատրվի կրել բիկինի, ոչ թե ամբողջությամբ ծածկել մարմինը:

Փորձագետները կարծում են, որ այդ հավակնոտ քայլը, որը ձեռնարկել է սաուդյան գահի նոր  ժառանգորդ Մոհամեդ իբն Սալմանը, ևս մեկ միջոց է նավթից կախված տնտեսությունը զբոսաշրջային հոսքի ավելացման միջոցով արդիականացնելու համար. գրում է Mignews-ը:

Համաձայն սաուդյան օրենքների՝ կանայք չափազանց սահմանափակված են հագուստի հարցում և չեն կարող մեկնել հանգստի՝ առանց ամուսնու թույլտվության:

Սակայն Սաուդյան Արաբիայի կառավարությունը վստահեցրել է, որ նոր առողջարանը «կգործի միջազգային ստարդարտներին հարիր օրենքներով»:

Ինչպես ակնկալվում է՝ Կարմիր ծովի առողջարանը, որն ընդգրկում է 50 կղզի, կգրավի զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից գործող առանց վիզայի ռեժիմի պայմաններում:

You might also like