Լոնդոնում բացվել է ամենաերկար և բարձր բլրակ-թունելն աշխարհում

Լոնդոնում բացվել է բլրակ-թունել, որը ճանաչել են ամենաերկարն ու բարձրը աշխարհում։ 180 մետր երկարությամբ ատրակցիոնի աշխատանքի մեկնարկը տրվել է հունիսի 24-ին․ հայտնում է Conde Nast Traveler-ը։

Բլրակը գտնվում է բրիտանական մայրաքաղաքի Օլիմպիական այգում։ Այն դարձել է քաղաքի ամենամեծ հանրային արվեստի ստեղծագործությունը։ Թունելի նախագծի վրա աշխատել են նկարիչ Քարստեն Հելլերը, քանդակագործ Անիշ Կապուրը և ինժեներ Սեսիլ Բելմոնդը։ Ատրակցիոնի շինարարությունը տևել է շուրջ ինը շաբաթ։

3353bc10624e9a0ce172c120e1dec40cԲլրակի վրա այցելուները պետք է կրեն արմնկակալներ և սաղավարտներ, որը կտրվի նրանց տոմսը գնելիս։ Թունելը պատրաստված է թափանցիկ նյութից, որի շնորհիվ 40-վայրկյանանոց վայրէջքի ժամանակ հնարավոր է հիանալ քաղաքով։

Մեծահասկաների տոմսի արժեքը կազմում է  17 ֆունտ ստերլինգ (շուրջ 24 դոլար)։ Ութ տարեկանից մեծ երեխաների համար պետք է վճարել 12 ֆունտ ստերլինգ (շուրջ 16 դոլար)։ Չորս մարդուց բաղկացած ընտանիքի տոմսը կարելի է գնել  52 ֆունտով (շուրջ 73 դոլար)։