Ակնկալիքներ vs իրականություն. ի՞նչու պետք չէ հավատալ հյուրանոցների գովազդային լուսանկարներին

Տեղեկատվությունը, որը տեղադրվում է հյուրանոցների կայքերում, ցավոք, ոչ միշտ է համապատասխանում  իրականությանը։ Բոլորը հասկանում են, որ այդ գովազդային լուսանկարները ճոխացնում են իրականութունը, բայց ոչ բոլորն են հասկանում, թե ինչ չափով։

Պրոֆեսիոնալ լրագրողները այցելել են ամենահայտնի և շատ գովազդվող հյուրանոցները և համեմատել ակնկալիքները իրականության հետ։ Որոշ գովազդային լուսանկարների վրա այնքան ջանասիրաբար են տանջվել ֆոտոշոփերները, որ դրանք գրեթե անճանաչելի են դարձել։

Ակնկալիք․ Sandals Carlyle Inn հյուրանոցի հյուրերը հանգստանում են հարմարավետ շեզլոնգների վրա ծովափի սպիտակ ավազին։

fantasy-guest-at-the-sandals-carlyle-inn-can-relax-on-cozy-lounge-chairs-on-a-beautiful-white-sand-beach

Իրականություն․ Լողափն իրենից ներկայացնում է մի բուռ ավազ ճանապարհի եզրին։

reality-the-beach-is-actually-a-tiny-patch-of-sand-right-off-a-busy-street

Ակնկալիք․ Maca Bana-ում (Գրենադա) դուք կոկտեյլներ կըմպեք հրաշալի լողավազանի մոտ և կհիանաք գեղեցիկ տեսարաններով։

fantasy-at-maca-bana-in-grenada-you-can-sip-cocktails-by-a-gorgeous-pool-and-soak-in-the-incredible-views

Իրականություն․ Իրականում այդ լողավազանը լոգակոնքից մի փոքր է մեծ։ 

reality-the-tiny-pool-is-more-like-the-size-of-a-bathtub

Ակնկալիք․ AVA (Աթենք) հյուրանոցի պատշգամբից բացվում է հրաշալի տեսարան դեպի Ակրոպոլիսը։

fantasy-the-ava-hotel-athens-has-an-incredible-balcony-looking-right-up-onto-the-acropolis

Իրականություն․ Իրականում տեսարանը այդքան էլ գրավիչ չէ, որքան լուսանկարում։

reality-its-not-actually-that-close

Ակնկալիք․ Այս հյուրանոցը առաջարկում է թենիսի դասընթացներ անհատական մարզիչի հետ։

fantasy-a-smiling-instructor-will-teach-you-to-play-tennis-at-samsara-cliff-resort-and-spa-in-jamaica

Իրականություն․ Նրանք, իզուր չէ, որ տեղադրել են ժպտացող մարզիչի լուսանկարը, ոչ թե թենիսի կորտի։

reality-theres-a-reason-they-didnt-show-the-actual-tennis-court

Ակնկալիք․ Լուսանկարում այս հյուրանոցը թվում է պարզապես քաղաքային երազանաք։

fantasy-live-an-urban-dream-at-the-hudson-hotel-in-new-york

Իրականություն․ Երբեք չէիք գուշակի, որ համարը այսքան նեղ է։

reality-an-impossibly-small-living-space

Ակնկալիք․ Եթե հյուրանոցի լողավազանի լուսանկարի փոխարեն տեղադրում են երջանիկ հյուրերի լուսանկարները․․․

fantasy-up-close-colorful-shots-of-smiling-guests-promise-a-fun-day-at-the-dunes-manor-hotel-in-ocean-city-maryland

Իրականություն․ ․․․ապա իրականությունը, լավագույն դեպքում, այս տեսքն ունի։

reality-the-small-pool-is-very-bland

Ակնկալիք․ «Շաքարի ձողիկ» անունը կրող առողջարանը (Բարբադոս) իդեալական վայր է  թվում մեղրամսի համար։

fantasy-the-sugar-cane-club-in-barbados-looks-like-the-perfect-spot-for-romance

Իրականություն․ Ջակուզին բավականին փոքր չափեր ունի և ոչ մի շամպայն էլ չկա։

reality-not-much-space-and-no-champagne

Ակնկալիք․ Սան Լյուսիայում գտնվող Marigot Beach առողջարանի հրաշալի լողավազանը․․․

fantasy-a-gorgeous-pool-at-the-marigot-beach-club-in-st-lucia

Իրականություն․ ․․․իրականում ցանկապատված գորտային ակվարիում է։

reality-hey-wait-that-pool-is-above-ground

Ակնկալիք․ Հանգիստ արձակուրդ Լաս Վեգասի  Mandalay Bay հյուրանոցում։

fantasy-who-wouldnt-want-to-spend-a-week-at-the-mandalay-bay-las-vegas

Իրականություն․ Իրականում այն վերածվում է արևի տակ տեղ փնտրելու դժվար աշխատանքի։ 

reality-good-luck-finding-a-lounge-chair

Ակնկալիք․ Այս մաչո սերֆերը․․․

fantasy-sexy-surfers-at-the-aqua-hotel-and-lounge-in-miami

Իրականություն․ ․․․թերևս փորձում է ալիք որսալ ջակուզիում։

reality-that-male-model-was-surfing-in-a-hot-tub

Ակնկալիք․ Եթե դուք մտադիր եք լողալ Նյու Յորքի Empire Hotel հյուրանոցի լողավազանում։fantasy-take-a-relaxing-swim-at-the-empire-hotel-nyc

Իրականությունը․ ․․․հաշվի առեք, որ տեղը այնտեղ կբավականացնի միայն մեկի համար։  

reality-a-pool-fit-for-one

Ակնկալիք․ Պերուի ծովափին հարսանիքը  կարող է ռոմանտի՞կ լինել։

fantasy-the-perfect-wedding-at-the-riu-palace-punta-cana

Իրականություն․ Միայն թե հաշվի առեք, որ արարողությանը ձեզ հետևելու է արևայրուկ ընդունած հետաքրքրասերների մեծ ամբոխ։ reality-a-classy-intimate-beach-wedding-for-everybody

Ակնկալիք․ Պունտա Կանայի (Դոմինիկյան հանրապետություն) հյուրանոցի լողափում հանգիստը  վայելել լռության մեջ․․․ 

fantasy-a-total-escape-at-the-gran-bahia-principe-punta-cana

Իրականություն․ ․․․չի ստացվի։

reality-youll-be-escaping-with-hundreds-of-other-vacationers

Ակնկալիք․ Playa Conchas Chinas (Մեքսիկա) հյուրանոցի լողափը, թվում է, դրախտային անկյուն։

fantasy-the-immaculate-beach-at-barcelo-capella-beach-resort-dominican-republic

Իրականություն․ Այն իսկապես կարող էր դրախտային անկյուն լինել, եթե մի փոքր մաքուր լիներ։

reality-that-beach-is-covered-in-seaweed

You might also like