Էկվադորում կես միլիոն վարդերից բուրգ են պատրաստել

Բուրգի մակերեսը կազմում է ավելի քան հազար քառակուսի մետր։ 

Էկվադորյան Պեդրո Մոնկայո քաղաքում բուրգ են կառուցել կես միլիոն վարդերից և հույս ունեն այդ կերպ  աշխարհի ամենամեծ ծաղկային ձևավորման  ռեկորդ գրանցել․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով  CGTN-ին։

Կոմպոզիցիան պատրաստված է մետաղական ցանցի կաղապարի վրա, որի մեջ տեղադրված են ծաղիկները։

Էկվադոր, վարդերի բուրգ

Քաղաքապետը նշել է, որ տեղաբնակները վարդեր են աճեցնում ավելի քան 30 տարի և ցանկանում են ապացուցել, որ իրենց ծաղիկները ամենալավն են աշխարհում։ Կհաջողվի նրանց դա անել, թե ոչ, պարզ կդառնա ավելի ուշ։

Էկվադոր, վարդերի բուրգ

You might also like