Զատիկի կղզում սկսվում է պայքար անտոմս զբոսաշրջիկների դեմ

Զատիկի կղզու ղեկավարությունը անհանգստացած է այն զբոսաշրջիկների թվի աճով, որոնց մինչ այսօր հաջողվում է  հայտվել կղզու այգիներում առանց տոմսի: Նրանց քանակը հասել է  20%-ի: Հունիսից կղզում գործում է այցելուների մուտքի վճարման նոր համակարգ: Տեղի այգիները այցելելու համար հիմա անհրաժեշտ է ձեռք բերել հատուկ ապարանջաններ հենց   Mataveri  օդանավակայանից:

Ապարանջան-տոմսը ուժի մեջ է հինգ օր: Գինը Չիլիի բնակիչների համար տասը հազար պեսո է, իսկ օտարերկրացի զբոսաշրջիկների համար`  50 դոլար: Այն թույլ է տալիս անսահմանափակ այցելություններ դեպի կղզու բոլոր այգիներ  ու հնագիտական կենտրոններ: Բացառություն են կազմում կղզու հարավ-արևմուտքում գտնվող Օրոնգո (Orongo)  հանդիսությունների կենտրոնը և Ռանո-Ռարակու (Rano Raraku) հրաբուխը. այստեղ կարելի է այցելել միայն մեկ անգամ:

Զատիկի կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսում, Չիլիի ափից մոտ 3800 կիլոմետր դեպի արևմուտք: Այստեղ ամեն տարի այցելում են շուրջ 50 հազար զբոսաշրջիկ: