«Czech Airlines» ավիաընկերությունը պատրաստ է քննարկել դեպի Երեւան չվերթների վերսկսման հարցը. Նախարար

«Czech Airlines» ավիաընկերությունը պատրաստ է քննարկել դեպի Երեւան չվերթների վերսկսման հարցը. Նախարար«Չեխիական ավիաուղիներ» («Czech Airlines» – CSA) ընկերությունը պատրաստ է սկսել դեպի Երևան չվերթները վերսկսելու շուրջ բանակցությունները։ Այս մասին հունիսի 16-ին՝ խորհրդարանում «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, այս մասին գրում է News.am-ը:

Ճշմարիտյանը նշել է, որ չեխական ավիաընկերությունը ժամանակավորապես հեռացել է հայկական շուկայից վատ պայմանների պատճառով։ Պատճառը ընկերությունում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին են եղել, որոնք պայմանավորված են նոր բաժնետիրոջ ի հայտ գալու հանգամանքով։ Նա հիշեցրեց, որ Չեխիա կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր «Չեխիական ավիաուղիներ»-ի ներկայացուցիչների հետ, որոնք տրամադրված են վերսկսել բանակցությունները։ Հունիսի 22-ին Երեւան կժամանի ընկերության պատվիրակությունը։ «Ընդ որում հայկական կողմն առաջարկելու բան ունի։ Առաջին հերթին չվերթների տեղափոխությունն է ցերեկային ժամեր, եւ երկրորդ՝ Հայաստանից եվրոպական չվերթների համար կապող օղակ դառնալու հնարավորությունն է։ Այս ամենը հնարավորություն կտա ընկերությանը այստեղ նոր ուղեւորներ ներգրավել»,- հայտարարեց նախարարը։

You might also like