Արջը փորձել է դուրս քաշել զբոսաշրջուհուն վրանից

Հուլիսի 15-ի գիշերը Կամչատկայում արջը հարձակվել է վրանի վրա, որտեղ հանգստանում էին զբոսաշրջիկները: Պատահարի արդյունքում վիրավորվել է մի կին:Կենդանին, պատռելով վրանը, դուրս է քաշել կնոջը: Բարեբախտաբար, կինը ստացել է միայն աջ թևի վնասվածք: Բայց, եթե գազանին չվախեցներ մյուս զբոսաշրջիկների ներկայությունը, հարձակումը կարող էր լիներ ավելի լուրջ վնասվածքներով:

Կամչատկայի ադմինիստրացիայում ասում են, որ կնոջ վրա հավանաբար հարձակվել է էգ արջը, որը իր երկու քոթոթների հետ սնվում էր զբոսաշրջային կայանում: Նախկինում նույնպես գրանցվել է նմանատիպ հարձակում փոխադրամիջոցի վրա:

Մալկի գյուղի շրջանում այս օրերին   շրջում են որսի մասնագետներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում  լիկվիդացնեն ագրեսիվ կենդանուն: Իսկ բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում մոտակա օրերին հեռու մնալ այդ շրջանից:

Կամչատկայի դարչնագույն արջը աշխարհի խոշորագույններից մեկն է: Արուի քաշը հասնում է  700 կիլոգրամի, իսկ մարմնի երկարությունը` երեք մետր: Թերակղզում, վերջին  հաշվառման համաձայն, ապրում են ավելի քան  18 հազար գիշատիչ:

PrimaMedia-ի փոխանցմամբ`  ամեն տարի գրանցվում են արջի`  մարդկանց վրա հարձակման դեպքերի մի ամբողջ  շարք: Անցյալ տարի այս գիշատչի հարձակման զոհ է դարձել մեկ մարդ, իսկ նախորդող տարում` երեքը: