Էկոտուրիզմի փառատոն 2017 − Արտավան, Վայոց Ձոր

2017թ. հուլիսի 8-9-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները երկրորդ անգամ Հայաստանում կազմակերպում են Էկոտուրիզմի փառատոն: Այս անգամ վերջինս տեղի կունենա Վայոց Ձորի Զառիթափ համայնքի Արտավան գյուղում:

Էկոտուրիզմի փառատոն 2017 − Արտավան, Վայոց Ձոր

Փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:

Էկոտուրիզմի փառատոնի ընթացքում նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում` էկոզբոսաշրջային ծառայությունների և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, քայլարշավներ էկոերթուղիներով, բուսաբանական էքսկուրսիա, թռչնադիտարկում, ձիարշավներ, աստղադիտումներ, թեյախմության արարողություն և մի շարք այլ հետաքրքրիր միջոցառումներ: Այս տարի փառատոնի ընթացքում տեղի կունենա «Գանձերի որոնում» խաղը:

Արտավանի և շրջակա համայնքների տարածքը հարուստ է կենսաբազմազանությամբ և մաս է կազմում միջազգայնորեն ճանաչված էկոլոգիական միջանցքի ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցանկում ներառված կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, ինչպես նաև ապրելավայր այլ կենդանատեսակների համար: Այն ունի նաև հարուստ բուսական աշխարհ:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլփոստի հասցեին` armecofest@gmail.com կամ զանգահարել (077) 219 755, (094) 051 306, (095) 952 029 հեռախոսահամարներով:

Աղբյուրը` Էկոտուրիզմի փառատոն 2017-ի Facebook-յան միջոցառման էջ

You might also like