Ամերիկյան տուրօպերատորը կազմակերպում է ուղևորություններ հեռուստասերիալների սիրահարների համար

Մեր օրերում առկա է հեռուստասերիալների և հեռուստաշոուների լայն ընտրանի, որոնք գրավում են մեզ ոչ միայն հետաքրքիր սցենարով ու դերասանական լավ խաղով, այլև՝ անհավանական գեղեցիկ նկարահանման հրապարակներով։ Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են նոր վայրեր՝ դրանք տեսնելով միայն նոր ֆիլմերում կամ սիրելի սերիալի էպիզոդներից մեկում, որպեսզի զգան իրենց սիրելի կերպարի դերում։

Ամերիկյան Black Tomato տուրօպերատորը որոշել է օգտվել ժամանակակից սերիալների պոպուլյարությունից և առաջարկել հատուկ փաթեթներ դրանց սիրահարներին։

Ստորև ներկայացված են մի քանի նման տուրեր՝ նախատեսված այցելության վայրերով։

Գահերի խաղը

1. «Թվին Պիկս» – Սիեթլ, Սնոկուելմի, Օլիմպիկ ազգային պարկ (ԱՄՆ);
2. «Վայրի արևմուտքի աշխարհը»- Դենվեր, Մոաբ։  Զայոն ազգային պարկ, Լաս Վեգաս, Լոս Անջելես, Սանտա Կլարիտա (ԱՄՆ);
3. «Գահերի խաղ» – Բելֆաստ և Հսկաների ճանապարհ (Հյուսիսային Իռլանդիա), Դոնեգոլ (Իռլանդիա), Յյոկյուլսաուրլոուն սառցե ծովածոց (Իսլանդիա);
4. «Թագ» – Լոնդոն, Գլենիգլս և Հոլկեմ (Մեծ Բրիտանիա);
5. «Երիտասարդ պապը»- Հռոմ, Տոսկանա, Վերոնա (Իտալիա)։

You might also like