AirFest – օդային փառատոն Արցախում, հունիսի 17-ին

2017թ․ հունիսի 17-ին երեկոյան 17:00-ից 19:00 Ստեփանակերտի օդանավակայանում տեղի կունենա AirFest Արցախ միջոցառումը

երեկոյան 17:00-ից 19:00-ն Ստեփանակերտի օդանավակայանից միաժամանակ օդ կբարձրանան պարապլաններ (SKY CLUB – Paragliding in Armenia), օդապարիկ (Skyball) և ինքաթիռ (Ազատ Թռիչք Ազատ Արցախում): Այսպես ասած՝ Օդային փառատոն Արցախում:

Իսկ եթե երկար ժամանակ ցանկացել եք թռչել պարապլանով, օդապարիկով կամ երկտեղանի ինքնաթիռով, ապա կարող եք մասնակցել զանազան մրցույթների, որոնց հաղթողները հենց այդ օրը անվճար կթռչեն:

19:00-ից սկսում է փառատոնի երկրորդ ամենահետաքրքիր մասը. օդանավակայնում ելույթ կունենա Շուշվա բենդը, իսկ 20:00-ից կմեկնարկի հայտնի Նեմրա ռոք խմբի համերգը: Կլինեն նաև հայտնի DJ-ներ, ովքեր ողջ օրվա ընթացքում կապահովեն լավ երաժշտությունը:

Տեղում կլինի նաև բար և սնունդ:

Տոմսի արժեքը 1,000 դրամ է: Այն հնարավոր է ձեռք բերել հունիս 12-ից սկսած: Մանրամասների համար կարող եք զանգահարել 041 010 030 կամ 097 399 175 հեռախոսահամարներով:

Օդաչուները բոլոր մասնակիցների համար ունեն լավ նորություն․

Պարապլանով թռիչքներ՝ 10,000 դրամով, 10 րոպե տևողությամբ
Օդապարիկով թռիչքներ՝ 5,000 դրամով, 5 րոպե
Ինքաթիռով տուր՝ 10,000 դրամով, 10 րոպե:

Բոլոր տեսակի թռիչքների համար անհրաժեշտ է նախապես գրանցվել, քանի ցանկացողները շատ են, իսկ ժամանակը` քիչ, – նշում են կազմակերպիչները:

Միջոցառման էջը ֆեյսբուքում՝ այստեղ

You might also like