Հանրահայտ փողոցային սնունդը տարբեր երկրներում

Բոլորն էլ գիտեն, որ պետք է սնվել ճիշտ և պարբերաբար: Բայց երբեմն մեզ այնպես է ձգում ինչ-որ «համեղ» մի բան ուտելը, որը հաճախ վնասակար է, բայց  և շատ համեղ: Իսկ երբեմն ցանկություն է առաջանում ուտել հենց ճանապարհին: Ձեզ ենք ներկայացնում  մի քանի հայտնի «փողոցային» խոհանոցներ աշխարհի տարբեր երկրներից:

Անանուխի թեյ, Մարոկկո 

Անանուխի տերևներով և մի քիչ շաքարավազով մինչև եզրերը լցված բաժակները պատրաստ են թրմվելու և դառնալու մարոկկոյական հայտնի թեյը: Խմիչքը զովացնում է Մարաքեշի տապ օրերին, բայց դա ավելին է, քան ծարավը հագեցնելու միջոց: Թեյի պատրաստումը և ըմպումը Մարոկկոյի մշակույթի անբաժանելի մասն է կազմում և դրա պատրաստումը պարտադիր փորձ է, որի միջով պիտի անցնի յուրաքանչյուր զբոսաշրջիկ:

Շանհայական պելմենի, Չինաստան 

Շանհայի փողոցային վաճառողը տեղում պատրաստում և մատուցում է  չինացիների կողմից սիրված «քաղաքային խորտիկը»` պելմենին: Այդ հյուրասիորւթյունը լայն տարածում ունի ողջ  Շանհայում  և հասանելի է տարբեր համային ճաշակ ունեցող գնորդների համար:

Արիշտա, Թաիլանդ

Բաց կրակի վրա պատրաստվող արիշտան մեծ ուշադրություն է պահանջում խոհարարներից Բանգոկի չինական թաղամասում: Շատ անցորդներ պարզապես չեն կարողանում անտարբեր անցնել ավագ խոհարարների վարպետության և համեղ բույրերի  կողքով:

Լողափային ուտեստներ, Հնդկաստան 

Երբ Գոայի լողափում հանգստանալիս ես լինում, ապա անհրաժեշտ է լինում ընդմիջում անել, և նման համեղ ուտեստները ճիշտ ժամանակին են  հայտնվում: Անյուն լողափում  միշտ կարելի է գտնել անթիվ սամոսա, հավեր, սառը ըմպելիքներ և հնդիկների կողմից սիրված այլ ուտելիքներ: Մի ժամանակ այդ լողափը հիպպիների համար եղել է դրախտ, որը մինչև այժմ էլ գրավում է արևայրուք սիրողներին և զվարճանք նախընտրողներին:

Մորեխներ, Չինաստան 

Չինացի փողոցային առևտրականները սիրում են այս «փունջը» կազմված մորեխներից, որն էլ միշտ գրավում է արևմտյան զբոսաշրջիկների ուշադրությունը: Սակայն միջատներ ուտելը այնքան էլ բացառիկ երևույթ չէ մեր օրերում: ՄԱԿ-ի սննդի և գյուղատնտեսության հանձնաժողովը վստահեցնում է, որ աշխարհում մարդիկ պարբերաբար օգտագործում են մոտավորապես 1400 տեսակի պրոտեիններով հարուստ միջատներ:

Բանհ Մի սենդվիչներ, Վիետնամ 

Վիետնամական փողոցային վաճառականները ժպիտով մատուցում են այն, որն էլ մնացել է գաղութային անցյալից: Բանհ Մի սենդվիչները պատրաստվում են ֆրանսիական հացից լցոնված տարբեր մսերով և բանջարեղենով: Դրանք հաճույքով օգտագործում են ողջ Վիետնամում, հատկապես` նախաճաշի ժամանակ:

Նրբերշիկներ, Գերմանիա 

Այդ  սկուտեղի վրա մատուցվում է միայն երշիկի լավագույն տեսականին: Փողոցային սննդի սիրահարները Գերմանիայում (հատկապես տարբեր փառատոններին և տոնավաճառներին) հաճույքով ուտում են երշիկային դելիկատեսներ և ըմպում մի գավաթ գերմանական գարեջուր:

Սևիչե, Պերու 

Խոհարարը սևիչեն պատրաստում է Պերուի ծովային Մանկորա քաղաքում: Սևիչեն հայտնի ուտեստ է ողջ Լատինական Ամերիկայում, այն պատրաստվում է ցիտրուսային հյութի օգնությամբ, այս դեպքում լայմի հյութով, որի մեջ մարինացվում է հում ձկան և այլ ծովամթերքներով պատրաստված խառնուրդը:

Խոճկոր, Կամբոջա

Զբոսաշրջիկներին հարկավոր չէ խոսել կխեմերական լեզվով, որպեսզի հասկանա Պնոմպենեյում մատուցվող սննդի մենյուն: Ի դեպ խոզի միսը ամենաօգտագործվող մսերից  է ողջ աշխարհում: Խոզի մսի օգտագործումով աշխարհում առաջին տեղը զբաղեցնում է Ավստրիան, այնուհետև հաջորդաբար  Իսլանդիան և Դանիան:

You might also like